«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Միակ հակաթույնը ուժեղ լինելն է

Միակ հակաթույնը ուժեղ լինելն է
16.12.2024 | 09:21

Ցանկացած չափի, հզորության ու մասշտաբի մարդկային համակարգի համար, լինի այն անձ, մարդկային խումբ, թե պետություն կամ պետականանման կառույց, ամենասարսափելին սկսվում է այն ժամանակ, երբ պարզվում է, որ նա ոչ մեկին պետք չի։

Իսկ դա սկսվում է նրանով, որ սկզբում ուրիշները որոշումներ կայացնելիս նրան դեռևս նկատում են, բայց նրա կարծիքի հետ արդեն հաշվի չեն նստում ու հետո էլ արդեն սկսում են նաև չնկատել նրան։

Նման իրավիճակում միակ հակաթույնը ուժեղ լինելն է. Ռուսաստանի վերջին տարիների պատմությունը՝ դրա վկան։

Իսկ այն տխուր թեզը, թե թույլի ուժը նրա թուլության մեջ է, սկզբում հանդես է գալիս որպես գաղափարական դավաճանություն, որը ժամանակի ընթացքում վերածվում է իսկական դավաճանության։

Կյանքի հիմքում ընկած միակ աքսիոման պնդում է, որ հաջողության աղբյուրը ուժն ու այն կառավարող խելքն են, իսկ թուլությունն ու հիմարությունը որպես հաջողության հասնելու ճանապարհ տեսնելը պարզապես դավաճանական դեմագոգիա է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ